Մեկ շաբաթում «Ծիրան մարկետ» ՍՊԸ–ին պատկանող 5 արտադրամասի գործունեություն է կասեցվել

Արտադրամաս
Արտադրամասերում մի շարք խախտումներ են արձանագրվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik․ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում «Ծիրան մարկետ» ընկերությանը պատկանող 5 արտադրամասերի գործունեություն է կասեցվել։ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայությունը հայտնում է, որ այսօր էլ Երևանում գործող 2 արտադրամասերի աշխատանքն է դադարեցվել։
Նշվում է, որ Հրաչյա Քոչար 2ա հասցեում գործող արտադրամասում առաստաղը չի ապահովել մասնիկների թափվելու և բորբոսի առաջացման վտանգի կանխարգելումը, սանհանգույցի դուռը բացվել է դեպի արտադրական տարածք, չեն եղել ձեռքերը սրբելու կամ չորացնելու համար անհրաժեշտ սարքեր:
Շինարարների 12 հասցեում գործող արտադրամասում պատերը, դռները հարթ չեն եղել, նաև պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից։ Արտադրական սարքավորումները, այդ թվում՝ եփման վառարանն ու դարակաշարերը, չեն եղել նորոգ ու բարվոք վիճակում:
Հացի արտադրամաս
Հավելենք, որ փետրվարի 3-ին ՍԱՏՄ-ն կասեցրել էր «Ծիրան մարկետ» ՍՊԸ–ին պատկանող աղցանների, խոհարարական արտադրանքի և կրեմային հրուշակեղենի ու ալրային կիսապատրաստվածքների արտադրամասերի (Գայի պողոտա 8/2 և Տիգրան Պետրոսյան 44/1 հասցեներում գործող) արտադրական գործունեությունը։
Փետրվարի 5-ին էլ կասեցվել էր Վանաձոր քաղաքում Գր․ Լուսավորիչ 45-ում գործող հացի արտադրամասի գործունեությունը։
«Վերանայեք օրենքը, թե չէ մանր բիզնեսը կմեռնի». լարված հանդիպում ԱԺ-ում