Սպասվում է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի. եղանակի տեսություն

Արխիվային լուսանկար
Երևանում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 3-5, երեկոյան՝ -1-ից -3 աստիճան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 9-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Փետրվարի 10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին հարավարևելյան՝ 2-5մ/վ։
Եղանակի տեսություն
Եղանակի տեսություն
Օդի ջերմաստիճանը փետրվարի 9-13-ին հատկապես գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով։
Երևանում փետրվարի 9-ի ցերեկը, 10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 9-ի գիշերը քաղաքի բարձրադիր հատվածներում հնարավոր է թույլ ձյուն։
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 3-5, երեկոյան՝ -1-ից -3 աստիճան։