Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Անօդաչուների հարձակման հետևանքով Ռոստովի շրջաններից մեկում արտակարգ դրություն է մտցվել

Քաղաքի Պերվոմայսկի շրջանի վարչակազմն իրականացնում է բնակարանային շրջայցեր, ձևավորվել է օպերատիվ շտաբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի - Sputnik. Արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել Դոնի Ռոստովի Պերվոմայսկի շրջանի՝ ԱԹՍ-ի ընկնելու հետևանքով վնասված բազմաբնակարան շենքերի հատվածում, հայտնել է Ռոստովի մարզպետի պաշտոնակատար Յուրի Սլյուսարը։
Ավելի վաղ նա տեղեկացրել էր, որ անցած գիշեր Ռոստովի մարզի քաղաքներն ու շրջանները, մասնավորապես, Դոնի Ռոստովն ու Չերտկովսկի շրջանը, ենթարկվել են ԱԹՍ-ների գրոհի, զոհեր և տուժածներ չկան: Գրոհի հետևանքով Դոնի Ռոստովի 14 բազմաբնակարան բնակելի շենքերում վնասվել են պատուհաններ:
«Դոնի Ռոստովի ԱԻ հանձնաժողովի նիստում որոշում է ընդունվել քաղաքի Պերվոմայսկի շրջանում՝ գիշերվա ընթացքում վնասված բազմաբնակարան շենքերի հատվածում, սահմանել արտակարգ դրության ռեժիմ», - գրել է նա իր տելեգրամյան ալիքում։
Քննչական կոմիտեի մասնագետները տեղում ավարտել են աշխատանքները, ուսումնասիրել տարածքը, կոմունալ ծառայությունները կսկսեն վերականգնողական աշխատանքները, հավելել է նա։
Պերվոմայսկի շրջանի վարչակազմի աշխատակիցներն իրականացնում են բնակարանային շրջայցեր, բնակիչներից դիմումներ ստանալու և հասցված նյութական վնասը գնահատելու նպատակով ձևավորվել է հանձնաժողով ու օպերատիվ շտաբ:
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով, գրոհում են ՌԴ սահմանամերձ՝ մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը: