Երևանի ավտոբուսներից մեկում ուղևորը կոտրել է ապակին. նրան տեղափոխել են ոստիկանություն

Երևանի քաղաքապետարանը հորդորում է քաղաքացիներին պահպանել հասարակական կարգը և դրսևորել պատշաճ վարք հասարակական տրանսպորտում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Երևանի համար 31 ավտոբուսում ուղևորներից մեկը, վճարման շուրջ ծագած խոսակցության ժամանակ, կոտրել է ավտոբուսի կողային ապակին։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի աշխատակիցները դեպքի վերաբերյալ անմիջապես տեղեկացրել են ոստիկանությանը, որի արդյունքում քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության բաժանմունք»,–նշել է նա։
Երևանի քաղաքապետարանը հորդորում է քաղաքացիներին պահպանել հասարակական կարգը և դրսևորել պատշաճ վարք հասարակական տրանսպորտում։
Վերադարձ 100 դրամների համակարգ ուղղակի անհնարին է. Ավինյան
Հիշեցնենք, որ 2025 թվականի փետրվարի 1-ից ներդրվել է ուղետոմսի նոր սակագին` 150 դրամ, որը կգործի մինչև 2026 թվականի հունվարի 1-ը։ Դրանից բացի, 2025 թվականի հունվարի 1-ից փետրվարի 28-ը 30-օրյա, 90-օրյա և 365-օրյա տոմսեր ձեռք բերելու դեպքում քաղաքացիները կունենան նաև լրացուցիչ 30-օրյա ժամկետ։
Ընդդիմադիր մի շարք քաղաքական ուժեր փետրվարի 1–ից բողոքի ակցիաներ են անցկացնում Երևանի հասարակական տրանսպորտում` հորդորելով ուղևորներին կա'մ չվճարել թանկացված ուղևորավարձը, կա'մ 100 դրամ վճարել։