ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Առնվազն երեք աշակերտ է զոհվել, ևս 15-ը և մեկ ուսուցիչ վիրավորվել են Բուրունդիի արևմուտքում գտնվող Մուսիգատի թաղամասի դպրոցում կայծակի հարվածից։ Այս մասին հայտնում է «Սինխուան»՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։
«Ընդհանուր առմամբ կայծակը հարվածել է 19 մարդու, այդ թվում՝ 18 դպրոցականների և նրանց ուսուցչուհուն: Երեք երեխա տեղում մահացել է, իսկ մնացածը վիրավորվել են, շատերը ծանր են», - գործակալությանը հայտնել է շրջանի ադմինիստրատոր Խոակիմ Նդուվումուկաման:
Նրա խոսքով՝ աշակերտները դասասենյակում են եղել ուսուցչի հետ, երբ կայծակը հարվածել է։ Տուժածները հոսպիտալացվել են։