Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության շինծու դատավարությունը

Ավելի վաղ որոշում էր կայացվել Ռուբեն Վարդանյանի գործով առանձին նիստ անցկացնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Բաքվի դատարանում այսօր շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության դեմ հարուցված շինծու գործերով դատավարությունը։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Դավիթ Բաբայանը Բաքվի դատարանում
Հաջորդ նիստը նշանակված է փետրվարի 11–ին։ Մինչ այդ` փետրվարի 10-ին, կկայանա Ռուբեն Վարդանյանի գործով նիստը։
1 / 4

Արայիկ Հարությունյանն ու Բակո Սահակյանը Բաքվի դատարանում

2 / 4

Դավիթ Բաբայանը Բաքվի դատարանում

3 / 4

Արայիկ Հարությունյանը Բաքվի դատարանում

4 / 4

Արկադի Ղուկասյանն ու Արայիկ Հարությունյանը Բաքվի դատարանում

Հիշեցնենք, որ հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով դատավարությունը: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին, դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:
Հունվարի 28–ին Բաքվի դատարանը մերժել է նաև Վարդանյանի փաստաբանի միջնորդությունը գործի նյութերին ծանոթանալու համար լրացուցիչ 30 օր տրամադրելու մասին։