Մի քանի օր է, ինչ Երևանում շարունակվում է հանրային տրանսպորտի սակագնի թանկացման դեմ բոյկոտը։ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամներից բացի բոյկոտին մասնակցում են նաև տարբեր քաղաքացիներ։
Ի դեպ, միշտ չէ, որ սակագնի թանկացման դեմ ակցիաները հարթ են ընթանում, քանի որ երբեմն վիճաբանություններ ու բախումներ են լինում թե՛ այլ քաղաքացիների, և թե՛ վարորդների հետ։
Ի դեպ, մամուլը գրել էր, որ վարորդներին հրահանգվել է, որ ընդվզեն բոյկոտողների դեմ, այլապես` կզրկվեն աշխատավարձից։ Ստացվում է` քաղաքային իշխանությունների գործը միայն սակագինը բարձրացնելն է, իսկ մնացած հաշիվները թող պարզվեն վարորդ-ուղևոր հարթության վրա։ Թեմայի շուրջ Sputnik Արմենիան զրուցել է կառավարման փորձագետ Դավիթ Մարգարյանի հետ։
Փորձագետի խոսքով` որոշում կայացնողները, այս պարագայում քաղաքային իշխանությունները, չեն գիտակցում իրենց որոշման ծանրությունն ու պատասխանատվությունը։