Լեռնային շրջաններում բուք կլինի. եղանակի տեսություն

Ջերմուկ. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 6-9-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն, փետրվարի 6-ին լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին հարավարևմտյան է, 2-5մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 5-6-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում փետրվարի 6-ին հնարավոր է թույլ ձյուն։ Փետրվարի 7-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում փետրվարի 6-ի ցերեկը սպասվում է 4-6 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցի 0...+2 աստիճան։