ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Այսօր Ժամը 15:00-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի Բազմաբերդ բնակավայրի վարչական տարածքում բախվել են «ՎԱԶ 2121» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 2-ն էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը:
Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը:
ՆԳՆ փրկարարական ծառայությունն էլ ավելի ուշ հայտնեց, որ կա 1 զոհ, 2 վիրավոր։