Տեղումներ կլինեն, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով. եղանակի տեսություն

Վայոց Ձոր. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 5-ի երեկոյան, 6-9-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին հյուսիսարևմտյան է, 2-5մ/վ արագությամբ, փետրվարի 6-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 12-15մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 5-6-ին գիշերն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում փետրվարի 5-ին, 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 6-ին հնարավոր են թույլ տեղումներ, քաղաքի բարձրադիր հատվածներում՝ ձյուն։
Մայրաքաղաքում փետրվարի 5–ի ցերեկը կգրանցվի +8...+10 աստիճան, իսկ երեկոյան ժամերին կլինի 1-3 աստիճան տաքություն։