Պարզվել է Մոսկվայում Արմեն Սարգսյանի սպանության հնարավոր մեղսակիցը

Ավելի վաղ ուժային կառույցներից հայտնել էին, որ պայթյունը, որի ժամանակ մահացել է Արմեն Սարգսյանը, կարող էր մահապարտի ձեռքով լինել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի - Sputnik. Պարզվել է Դոնբասում կամավորական գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանի սպանության գործով հնարավոր մեղսակիցը, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իրավապահ մարմիններին:
«Ենթադրյալ հանցակիցը պարզվել է»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Ավելի վաղ ուժային կառույցներից հայտնել էին, որ պայթյունը, որի ժամանակ զոհվել էր Սարգսյանը, կարող էր մահապարտի ձեռքով լինել:
Հիշեցնենք` Մոսկվայի հյուսիս-արևմուտքում գտնվող «Ալ առագաստներ» բնակելի համալիրի 29-հարկանի շենքում պայթյուն է տեղի ունեցել։ Պայթյունից անմիջապես հետո հայտնի դարձավ, որ 1 մարդ մահացել է, 4-ը` տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել, նրանց թվում է ԴԺՀ-ում կամավորական գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանը: Ավելի ուշ լրատվամիջոցները հայտնեցին, որ նա մահացել է հիվանդանոցում։
Քրեական գործը քննվում է հանրային վտանգավոր եղանակով սպանության, երկու և ավելի անձանց սպանության փորձի և զենքի ապօրինի շրջանառության հոդվածներով: