ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Ուկրաինական դրոնը Զապորոժիեի մարզի ռուսական մասի Վասիլևսկի մունիցիպալ շրջանում հարձակվել է դպրոցական ավտոբուսի վրա, լուրջ վնասվածքներ է ստացել վարորդը, 5 երեխա բեկորային վնասվածքներ են ստացել:
Մարզպետ Եվգենի Բալիցկին Telegram-ում հայտնում է, որ երեխաներին տեղափոխել են հիվանդանոց։ Ավտոբուսում եղել է 20 երեխա և երկու ուղեկցող։ Ավտոբուսի վարորդը ստացել է կրծքավանդակի բեկորային վնասվածքներ, աչքի վնասվածք, դեմքի այրվածքներ, որոշում է կայացվել նրան տեղափոխել Մելիտոպոլի շրջանային հիվանդանոց:
«Բոլոր երեխաներին բժշկական օգնություն է ցուցաբերվել, նրանց հետ աշխատում են հոգեբանները»,- հայտնել է Բալիցկին։
Նա նշել է, որ սա արդեն երկրորդ դեպքն է, երբ հակառակորդը թիրախավորում է դպրոցական ավտոբուսը:
«Հերթական սառնասիրտ և անսկզբունքային ահաբեկչությունը խաղաղ քաղաքացիների, երեխաների նկատմամբ։ Կիևի ռեժիմը ցույց է տալիս, որ իրենց համար ոչ մի սրբություն բան չկա, ամեն ինչի պատրաստ են»,- գրել է Բալիցկին։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։