Ուկրաինայի ԶՈւ-ի դրոնների հարձակման հետևանքով ՌԴ Բրյանսկի մարզի 3 բնակիչ է վիրավորվել

Տեղերում աշխատում են օպերատիվ և արտակարգ ծառայությունները, նշել է տարածաշրջանի ղեկավարը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի - Sputnik. Ուկրաինական կամիկաձե դրոնների հարձակման հետևանքով վիրավորվել է ՌԴ Բրյանսկի մարզի 3 բնակիչ: Այս մասին տելեգրամյան ալիքով հայտնել է մարզպետ Ալեքսանդր Բոգոմազը:
«Ուկրաինացի ահաբեկիչները կամիկաձե դրոնների օգնությամբ հարձակվել են Ստարոդուբսկի շրջանի Լոմակովկա գյուղի վրա։ Հարձակման հետևանքով գյուղի 2 բնակչուհիներ ստացել են թեթև բեկորային վնասվածքներ։ Շրջանային հիվանդանոցում նրանք ստացել են անհրաժեշտ բուժօգնություն», –նշել է Բոգոմազը։
Կլիմովսկի շրջանի Նովի Ռոպսկ գյուղում ևս FPV-դրոնների հարձակման հետևանքով մեկ կին ստացել է թեթև վնասվածքներ:
«Ահաբեկչական հարձակման հետևանքով գյուղի բնակչուհին, ցավոք, թեթև վնասվածքներ է ստացել։ Նա տեղափոխվել է հիվանդանոց, ստացել անհրաժեշտ բուժօգնություն», – գրել է մարզպետը։
Բոգոմազը մանրամասնել է, որ դրոնների հարձակման հետևանքով Լոմակովկա գյուղում մասամբ վնասվել է մեկ տուն, իսկ Նովի Ռոպսկ գյուղում՝ վարչական շենք:
Տեղերում աշխատում են օպերատիվ և արտակարգ ծառայությունները:
Ավտոբուսի վրա ՈւԶՈւ-ի հարձակման հետևանքով տուժած երեխաների կյանքին վտանգ չի սպառնում
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով, գրոհում են ՌԴ սահմանամերձ տարածաշրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը:
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է «ի պաշտպանություն այն մարդկանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից ութ տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության»: Դրա համար, ըստ նրա, նախատեսվում է իրականացնել «Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում», դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի «խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների» համար: Ի պատասխան՝ Արևմուտքի երկրները լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։