Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը հիվանդանոց է տեղափոխվել. ԶԼՄ

Գերհարդ Շրյոդեր
Գերհարդ Շրյոդեր
Քաղաքական գործիչը գտնվում է կլինիկայում, որտեղ բուժվում է գերհոգնածության համախտանիշի դեմ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը (ԳՍԴԿ) ստացիոնար բուժում է ստանում ընդհանուր հոգեֆիզիկական վիճակի վատթարացման ֆոնին: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է քաղաքական գործչի փաստաբանը։
Մեկ շաբաթ առաջ Շրյոդերը առողջական խնդիրների պատճառով չեղարկել էր իր մասնակցությունը Մեկլենբուրգ - Առաջավոր Պոմերանիայի լանդթագի հանձնաժողովի լսումներին, որը հետաքննում էր «Հյուսիսային հոսք-2»-ի շինարարությանն աջակցող «Klimastiftung MV» հիմնադրամի գործունեությունը։
Փաստաբանը հստակեցրել է, որ քաղաքական գործիչը գտնվում է կլինիկայում, որտեղ բուժվում է աշխատանքային գերհոգնածության (burn-out) համախտանիշի դեմ: 80-ամյա քաղաքական գործչի բուժող բժիշկն իր եզրակացության մեջ հաստատել է, որ նա տիպիկ աշխատանքային գերհոգնածության համախտանիշ ունի՝ խոր հոգնածության և էներգիայի արտահայտված պակասի նշաններով։
Բացի այդ, նախկին կանցլերը կենտրոնացման խնդիրներ և հիշողության ու քնի խանգարումներ ունի: Բժշկի խոսքով՝ Շրյոդերը այս պահին տեսանելի ապագայում ի վիճակի չէ դիմանալ ֆիզիկական և հոգեբանական սթրեսների, որոնք կապված են հետաքննության հանձնաժողովի շրջանակում երկարատև, հատկապես հրապարակային հարցաքննության հետ:
2024 թվականի հունիսին Շրյոդերն արդեն որպես վկա կանչվել էր Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիայում «Հյուսիսային հոսք 2»-ի շինարարությանն աջակցող հիմնադրամի գործունեության հետաքննության համար։
Միխայիլ Բոյարսկուն տեղափոխել են հիվանդանոց. ԶԼՄ