https://arm.sputniknews.ru/20250204/germaniaji-nakhkin-kancler-gerhard-shrjvodery-hivandanvoc-e-teghapvokhvel-zlm-85451516.html
Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը հիվանդանոց է տեղափոխվել. ԶԼՄ
Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը հիվանդանոց է տեղափոխվել. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Քաղաքական գործիչը գտնվում է կլինիկայում, որտեղ բուժվում է գերհոգնածության համախտանիշի դեմ։ 04.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-04T13:55+0400
2025-02-04T13:55+0400
2025-02-04T13:58+0400
գերմանիա
հիվանդանոց
գերհարդ շրյոդեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/04/85450087_0:25:1600:926_1920x0_80_0_0_41ce2bf9eca2bd3968343c497777a2d5.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը (ԳՍԴԿ) ստացիոնար բուժում է ստանում ընդհանուր հոգեֆիզիկական վիճակի վատթարացման ֆոնին: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է քաղաքական գործչի փաստաբանը։Մեկ շաբաթ առաջ Շրյոդերը առողջական խնդիրների պատճառով չեղարկել էր իր մասնակցությունը Մեկլենբուրգ - Առաջավոր Պոմերանիայի լանդթագի հանձնաժողովի լսումներին, որը հետաքննում էր «Հյուսիսային հոսք-2»-ի շինարարությանն աջակցող «Klimastiftung MV» հիմնադրամի գործունեությունը։Բացի այդ, նախկին կանցլերը կենտրոնացման խնդիրներ և հիշողության ու քնի խանգարումներ ունի: Բժշկի խոսքով՝ Շրյոդերը այս պահին տեսանելի ապագայում ի վիճակի չէ դիմանալ ֆիզիկական և հոգեբանական սթրեսների, որոնք կապված են հետաքննության հանձնաժողովի շրջանակում երկարատև, հատկապես հրապարակային հարցաքննության հետ:2024 թվականի հունիսին Շրյոդերն արդեն որպես վկա կանչվել էր Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիայում «Հյուսիսային հոսք 2»-ի շինարարությանն աջակցող հիմնադրամի գործունեության հետաքննության համար։Միխայիլ Բոյարսկուն տեղափոխել են հիվանդանոց. ԶԼՄ
գերմանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/04/85450087_113:0:1536:1067_1920x0_80_0_0_ea9b4f84c02d8f8ccb74a31c038e24f0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գերմանիա, հիվանդանոց, գերհարդ շրյոդեր
գերմանիա, հիվանդանոց, գերհարդ շրյոդեր
Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը հիվանդանոց է տեղափոխվել. ԶԼՄ
13:55 04.02.2025 (Թարմացված է: 13:58 04.02.2025) Քաղաքական գործիչը գտնվում է կլինիկայում, որտեղ բուժվում է գերհոգնածության համախտանիշի դեմ։
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը (ԳՍԴԿ) ստացիոնար բուժում է ստանում ընդհանուր հոգեֆիզիկական վիճակի վատթարացման ֆոնին: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է քաղաքական գործչի փաստաբանը։
Մեկ շաբաթ առաջ Շրյոդերը առողջական խնդիրների պատճառով չեղարկել էր իր մասնակցությունը Մեկլենբուրգ - Առաջավոր Պոմերանիայի լանդթագի հանձնաժողովի լսումներին, որը հետաքննում էր «Հյուսիսային հոսք-2»-ի շինարարությանն աջակցող «Klimastiftung MV» հիմնադրամի գործունեությունը։
Փաստաբանը հստակեցրել է, որ քաղաքական գործիչը գտնվում է կլինիկայում, որտեղ բուժվում է աշխատանքային գերհոգնածության (burn-out) համախտանիշի դեմ: 80-ամյա քաղաքական գործչի բուժող բժիշկն իր եզրակացության մեջ հաստատել է, որ նա տիպիկ աշխատանքային գերհոգնածության համախտանիշ ունի՝ խոր հոգնածության և էներգիայի արտահայտված պակասի նշաններով։
Բացի այդ, նախկին կանցլերը կենտրոնացման խնդիրներ և հիշողության ու քնի խանգարումներ ունի: Բժշկի խոսքով՝ Շրյոդերը այս պահին տեսանելի ապագայում ի վիճակի չէ դիմանալ ֆիզիկական և հոգեբանական սթրեսների, որոնք կապված են հետաքննության հանձնաժողովի շրջանակում երկարատև, հատկապես հրապարակային հարցաքննության հետ:
2024 թվականի հունիսին Շրյոդերն արդեն որպես վկա կանչվել էր Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիայում «Հյուսիսային հոսք 2»-ի շինարարությանն աջակցող հիմնադրամի գործունեության հետաքննության համար։