ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի - Sputnik. Առևտրային պատերազմի ծավալն աշխարհում աճելու է, Թուրքիան հաշվարկում է ռիսկերը և համապատասխան քայլեր է ձեռնարկում։Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Ինչպես նշել է Թուրքիայի ղեկավարը, այսօր միջազգային համակարգը ցավոտ շրջան է ապրում։
«Մենք հետևում ենք բանավեճերին։ Պայքարը առևտրային պատերազմում կաճի. Թուրքիան հաշվարկում է ռիսկերը և համապատասխան քայլեր ձեռնարկում։ Մենք վերանայում ենք մեր ճանապարհային քարտեզը տնտեսության և առևտրի ոլորտում, համաձայնեցնում ենք մեր միջնաժամկետ և երկարաժամկետ նպատակները»,- հայտարարել է Թուրքիայի ղեկավարը զբաղվածության ազգային ռազմավարության խթանման վերաբերյալ նիստում։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ ԴոնալդԹրամփըհրամանագրեր էր ստորագրել Կանադայից, Մեքսիկայից և Չինաստանից ներկրվող ապրանքների համար մաքսատուրքեր սահմանելու մասին: 25%-ի չափով սակագներ են սահմանվում Կանադայից բոլոր ապրանքների նկատմամբ, բացի էներգառեսուրսներից (դրանց վրա տոկոսադրույքը կկազմի 10%): ՉԺՀ-ից ապրանքների համար սահմանվում են 10 տոկոսի չափով սակագներ՝ ի հավելումն նրանց, որոնք արդեն գործում են ԱՄՆ չինական ներմուծման նկատմամբ։ Մեքսիկայից ներկրվող ապրանքների համար մաքսատուրքերի չափը կկազմի 25 տոկոս, սակայն, փետրվարի 3-ին Թրամփը հայտարարել է դա մեկ ամսով ժամանակավորապես դադարեցնելու մասին՝ երկրի իշխանությունների հետ բանակցություններ վարելու համար: