Ռուսաստանի տարածքի երկնքում գիշերը 70 ԱԹՍ են խոցել․ ՌԴ ՊՆ

ՌԴ ՊՆ շենքը
Գիշերվա ընթացքում ՀՕՊ ուժերը Ուկրաինայի ԶՈւ-ի 70 ԱԹՍ-են խոցել Ռուսաստանի Դաշնության օդային տարածում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Ռուսական ՀՕՊ միջոցները մեկ գիշերվա ընթացքում 70 ուկրաինական անօդաչու թռչող սարք են որսացել և ոչնչացրել Ռոստովի, Վոլգոգրադի, Աստրախանի, Վորոնեժի, Բելգորոդի և Կուրսկի շրջաններում, հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ-ի հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են 70 ուկրաինական անօդաչու թռչող սարք»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ինչպես պարզաբանել են գերատեսչությունում, խոցվել է․
27 ԱԹՍ՝ Ռոստովի մարզի տարածքում,
25 ԱԹՍ՝ Վոլգոգրադի մարզի տարածքում
7 ԱԹՍ՝ Աստրախանի մարզի տարածքում,
5 ԱԹՍ՝ Վորոնեժի մարզի տարածքում,
4 ԱԹՍ՝ Բելգորոդի մարզի տարածքում,
2 ԱԹՍ՝ Կուրսկի շրջանի տարածքում:
Ավելի վաղ Վոլգոգրադի մարզպետ Անդրեյ Բոչարովը հայտնել էր ԱԹՍ-ների զանգվածային գրոհը հետ մղելու մասին։ Անօդաչու թռչող սարքերի մեծ մասը հաջողվել է որսալ և չեզոքացնել, բեկորների անկման պատճառով տեղային հրդեհներ են առաջացել նավթավերամշակման գործարանի տարածքում, որոնք օպերատիվ կերպով տեղայնացվել են:
«Ռոսավիացիան» գիշերը ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել Վոլգոգրադի, Աստրախանի, Կազանի, Ուլյանովսկի, Նիժնեկամսկի և Սարատովի օդանավակայաններում օդանավերի ընդունման և ուղարկման համար՝ թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով: Սարատովում, Աստրախանում, Վոլգոգրադում, Կազանում և Նիժնեկամսկում ավելի ուշ սահմանափակումները հանվել են։
Ուկրաինայի զինված ուժերը ամեն օր փորձում են անօդաչու թռչող սարքերով հարձակվել Ռուսաստանի սահմանամերձ և կենտրոնական շրջանների օբյեկտների վրա։ ՀՕՊ համակարգերը ոչնչացնում են հակառակորդի ԱԹՍ-ների մեծ մասը։