Արտակարգ դեպք Երևանի մետրոպոլիտենում. կանգնեցրել են մետրոյի գնացքը և ներկել վագոնները

Մետրո
Ուղևորներից մեկը սեղմել է գնացքի ներսում վթարային արգելակման կոճակը, մյուսները վազելով մոտեցել են դրսից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի - Sputnik. Մի քանի մարդ վթարային կանգնեցրել է մետրոյի գնացքը և ներկել վագոնները: Այս մասին քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտնել է Երևանի մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը:
«Փետրվարի 1-ին, ժամը 21: 12-ին արտակարգ դեպք է գրանցվել.«Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ» երթևեկող գնացքն արտակարգ կանգառ է արել։ Քաղաքացին գնացքի միջից սեղմել է արգելակման համար «ստոպ» կոճակը, գնացքն արգելակել է։ Մինչև մեքենավարը դիսպետչերին զեկուցել է կատարվածի մասին, այդ ընթացքում բաց տարածքում 4-5 հոգի անցել է պատն ու ներկել գնացքը»,-ասել է նա։
Քրեական գործ է հարուցվել, 5 քաղաքացի ձերբակալվել է։
ՆԳՆ-ից էլ ավելի ուշ հայտնեցին, որ խուլիգանության կասկածանքով ձերբակալվել են Բագրատաշենի սահմանային անցակետը հատել փորձող հինգ օտարերկրացի.