USAID-ի կայքը «վերջացավ»․ Զախարովան առաջարկել է վերանվանել գործակալությունը

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ ԱՄՆ նախագահը կարող է ընդհանրապես փակել USAID-ն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի - Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է USAID*-ի կայքի աշխատանքի դադարեցումը։ Կայքը դադարել է աշխատել այն լուրերից հետո, որ ԱՄՆ նոր նախագահն ընդհանրապես կարող է փակել Միջազգային զարգացման գործակալությունը:
Այլ երկրներին ԱՄՆ-ի օգնության կասեցում, ելք ԱՀԿ-ից. ինչ հրամանագրեր է ստորագրել Թրամփը
Իր Տելեգրամ-ալիքում դիվանագետը հեգնանքով առաջարկել է կայքը «վերանորոգելու» դեպքում կազմակերպությունը վերանվանել «Ինքներս մեզ օգնելու գործակալություն»։
«Զբաղմունքների մեջ կարող է ներառվել ԱՄՆ-ի հրդեհային անվտանգության համակարգի թարմացումը, բնական սեռի վերադարձին նպաստելը, ամերիկյան նախորդ վարչակազմերի կոռուպցիոն սխեմաների հետաքննությունը»,-գրել է Զախարովան:
Ավելի վաղ USAID*-ի հնարավոր փակման մասին գրել էր Politico պարբերականը։ Լրատվամիջոցի տվյալներով՝ գործակալությունը ցանկանում են ներառել Պետդեպարտամենտի կազմում` այդպիսով զրկելով նրան ինքնուրույն կարգավիճակից։ Նշվում է, որ Թրամփը USAID*-ի ադմինիստրատոր չի նշանակել՝ Պետդեպարտամենտից պաշտոնյային թույլ տալով փաստացի վերահսկել գործակալությունը:
Գոյություն ունի միայն երկու սեռ՝ արական և իգական. նախագահ Թրամփի հայտարարությունները
Գործակալության գծով ամերիկյան նախագծերի բազմամիլիարդանոց ֆինանսավորում էր իրականացվում ամբողջ աշխարհում։ Սակայն հունվարի վերջին պետքարտուղար Մարկ Ռուբիոն հայտնել էր 90 օրվա ընթացքում ամերիկյան օգնությունը սառեցնելու մասին։
* Գործակալության գործունեությունն արգելված է Ռուսաստանի Դաշնությունում: