ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի - Sputnik. Թուրքիայի հարավ-արևելքում երթուղային ավտոբուսը բախվել է բեռնատարին։ Մեկ մարդ մահացել է, 19-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Վթարը տեղի է ունեցել Ղազիանթեփ նահանգի Նուրդաղի քաղաքի շրջանում՝ TAG մայրուղու վրա։
«Ավտոբուսի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, մեքենան բախվել է բեռնատարին, որն էլ իր հերթին բախվել է մարդատար մեքենայի։ Բեռնատարն ու մարդատար մեքենան այրվել են»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Դեպքի վայր ժամանած հրշեջները մարել են կրակը։
Մոտ 20 վիրավորի տեղափոխել են հիվանդանոց։ Բժիշկներին չի հաջողվել փրկել վարորդի 37-ամյա օգնականի կյանքը։ Եվս մեկ վիրավոր ծանր վիճակում է։
Հետաքննություն է սկսվել։