Մարզական զվարճանքներ Ջերմուկում․ Համահայկական ձմեռային խաղերի 1–ին օրը` լուսանկարներում

Ջերմուկում այսօր Համահայկական ձմեռային 2-րդ խաղերի մրցումային առաջին օրն է։ Օդանավակայանի տարածքում այսօր դահուկավազքի մրցման հիմնական փուլն էր և ձնամարտի որակավորման փուլը։
Sputnik
Ձնամարտին մասնակցում են 18 թիմեր աշխարհի տարբեր կողմերից, իսկ դահուկավազքի մասնակիցները մոտ 5 տասնյակ էին, հիմնականում Հայաստանից և Ռուսաստանից, մեկ մասնակից էլ Էստոնիայից էր եկել։ Sputnik Արմենիայի թիմը տեղում հետևել է մրցումների ընթացքին և արձանագրել հիշարժան պահերը։
Հիշեցնենք, որ փետրվարի 1-7-ն անցկացվող Համահայկական ձմեռային 2-րդ խաղերի մայրաքաղաքը Ջերմուկն է։ Ներկայացված են 7 սպորտաձևեր՝ ձնեմարտ, դահուկավազք, սնոուբորդ, լեռնադահուկ, հոկեյ, շախմատ, սպորտային պարեր։ Նշված սպորտաձևերից երեքի մրցումներն այլ վայրում են անցկացվում. հոկեյը՝ Երևանում,իսկ սնոուբորդի ու լեռնադահուկասպորտի մրցումները՝ փետրվարի 5-ին և 6-ին Եղիպատրուշում՝ «Մայլեռ» լեռնադահուկային հանգստի գոտում։
1 / 16

Ջերմուկի օդանավակայանի վազքուղում մրցում են դահուկորդները

2 / 16

Համահայկական ձմեռային խաղերի մասնակիցը Ջերմուկի օդանավակայանի վազքուղում

3 / 16

Համահայկական ձմեռային խաղերի մասնակիցը Ջերմուկի օդանավակայանի վազքուղում

4 / 16

Ջերմուկի օդանավակայանի վազքուղում մրցում են դահուկորդները

5 / 16

Համահայկական ձմեռային խաղերի մասնակիցը Ջերմուկի օդանավակայանի վազքուղում

6 / 16

Համահայկական ձմեռային խաղերի մասնակիցը Ջերմուկի օդանավակայանի վազքուղում

7 / 16

Համահայկական ձմեռային խաղերի մասնակիցը Ջերմուկի օդանավակայանի վազքուղում

8 / 16

Համահայկական ձմեռային խաղերի մասնակիցը Ջերմուկի օդանավակայանի վազքուղում

9 / 16

Համահայկական ձմեռային խաղերի մասնակիցը Ջերմուկում

10 / 16

Турнир по снежкам (Юкигассен) на Вторых зимних Панармянских играх

11 / 16

Թիմերը մրցում են ձնամարտի որակավորման փուլում

12 / 16

Թիմերը մրցում են ձնամարտի որակավորման փուլում

13 / 16

Թիմերը մրցում են ձնամարտի որակավորման փուլում

14 / 16

Թիմերը մրցում են ձնամարտի որակավորման փուլում

15 / 16

Ձնամարտի որակավորման փուլում մասնակիցներից մեկը ձնագնդիկ է պատրաստում

16 / 16

Համահայկական ձմեռային 2–րդ խաղերի մասնակիցները հատուկ տեխնոլոգիայով ամուր ձնագնդիկներ են պատրաստում ձնամարտի համար

Հիշեցնենք` Ջերմուկում երեկ` փետրվարի 1–ին, մեկնարկել են Համահայկական ձմեռային 2–րդ խաղերը։
Մոտ 1348 մասնակիցներ 7 օր շարունակ կպայքարեն լավագույնի տիտղոսի համար։ Մարզաձևերն են՝ հոկեյ, դահուկավազք, լեռնադահուկային սպորտ, սնոուբորդ, շախմատ, սպորտային պարեր, ձնամարտ։ Աշխարհի 18 պետությունների 88 քաղաքների պատվիրակություններ և 76 մրցավարներ են ժամանել ՀՀ։