Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Մարտական ​​առաջադրանքից վերադառնալիս զոհվել է Պրիմորիեի փոխմարզպետ Սերգեյ Եֆրեմովը

Սերգեյ Եֆրեմովը կամավորական Բարս-22 «Վագր» կամավորական ջոկատի հրամանատարն էր։ Նրա ջոկատը 2024 թվականի օգոստոսից մարտական առաքելություններ է իրականացրել Կուրսկի ուղղությամբ` Ուկրաինայի զինված ուժերի դեմ պայքարում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Զոհվել է Պրիմորիեի փոխմարզպետ Սերգեյ Եֆրեմովը, որը վերադառնում էր մարտական առաջադրանքից։ Այս մասին հայտնել է երկրամասի ղեկավար Օլեգ Կոժեմյակոն Тelegram–ի իր ալիքում:
«Ընկերներ, այսօր մենք մեծ վիշտ ունենք։ Մարտական առաջադրանքից վերադառնալիս զոհվել է «Վագր» կամավորական ջոկատի հրամանատար (փոխմարզպետ) Սերգեյ Եֆրեմովը։ Երբ թշնամին ներխուժեց Կուրսկի Մարզ, նա հավաքեց բոլոր այն տղաներին, որոնց հետ ժամանակին ծառայում էր ծովային հետևակում, որոնց հետ սովորում էր, նրանց հետ հայրենի հողը պաշտպանում էր թշնամուց... Հավերժ հիշատակ հերոսին», - գրել է Կոժեմյակոն։
Սերգեյ Եֆրեմովը կամավորական Բարս-22 «Վագր» ջոկատի հրամանատարն էր։ Նրա ջոկատը 2024 թվականի օգոստոսից մարտական առաքելություններ է իրականացրել Կուրսկի ուղղությամբ` Ուկրաինայի զինված ուժերի դեմ պայքարում:
Հիշեցնենք` ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները 2024թ–ի օգոստոսի 6–ի առավոտյան ժամը 5:30–ին հարձակման են անցել Կուրսկի շրջանում` տարածք գրավելու նպատակով, նրանց առաջխաղացումը դադարեցվել: Նա ընդգծել է, որ Կուրսկի շրջանում գործողությունն ավարտվելու է հակառակորդի ջախջախմամբ և պետական սահմանից հեռացնելով:
ՌԴ ՀՕՊ միջոցները գիշերվա ընթացքում 8 ԱԹՍ են ոչնչացրել Բելգորոդի և Կուրսկի մարզերում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Կիևի ռեժիմը սադրանք է ձեռնարկել, անդադար կրակում է, այդ թվում՝ քաղաքացիական թիրախների ուղղությամբ: Պուտինն ընդգծել է, որ հակառակորդն արժանի պատասխան կստանա և Ռուսաստանի առջև դրված բոլոր նպատակները կիրականացվեն:
Կուրսկի, ինչպես նաև Բելգորոդի և Բրյանսկի մարզերում քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար հատուկ ռեժիմ է գործում։