Լիբանանում երիտասարդ հայ հոգևորական է մահացել

Լիբանանի վարչապետի պաշտոնակատարն արդեն ցավակցել է Արամ Ա կաթողիկոսին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. Լիբանանի Բսալիմ քաղաքում այսօր իր տանը սպանված են գտել երիտասարդ հայ հոգևորական Բեքաայի շրջանի հոգևոր հովիվ Տ․ Անանիա ծայրագույն վարդապետ Գուջանյանին։ Գույժը հայտնում է Լիբանանի Հայոց թեմը։ Անանիա Գուջանյանը 43 տարեկան էր։
Նշվում է, որ երիտասարդ հոգևորականը հավանաբար ավազակային հարձակման զոհ է դարձել։
Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միքաթին էլ հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոս Արամ Ա -ի հետ և ցավակցել նրան միաբանության երիտասարդ միաբաններից Հայր Անանիա Գուջանյանի սպանության կապակցությամբ։