Ստամբուլի Չաղլայան դատարանի մոտ իրավիճակը լարվել է։ Այսօր այդ դատարան է կանչվել Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն՝ իր դեմ սկսված երկու հետաքննությունների վերաբերյալ ցուցմունք տալու համար: Տեղեկությունը հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Դատարանի մոտ հավաքվել են Իմամօղլուի կողմնակիցները։ Ոստիկանությունը սկսել է հետ մղել դատարանի դիմաց հավաքված քաղաքացիներին, ինչից հետո իրավիճակը թեժացել է։
Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը (CHP) ներկայացնող քաղաքապետի կողմնակիցների և ոստիկանության միջև բախում է սկսվել: