Հունգարիան վետո կդնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վրա. Օրբանը նշել է պայմանը

Վիկտոր Օրբան
Հունգարիայի արտգործնախարարն ավելի վաղ հայտարարել էր, որ Բուդապեշտը էներգետիկ անվտանգության վերաբերյալ երաշխիքներ է ստացել ԵՀ-ից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Եթե Եվրահանձնաժողովը չկատարի էներգետիկ անվտանգության վերաբերյալ տրված երաշխիքները, ապա Հունգարիան կես տարի անց վետո կդնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգման վրա։ «Kossuth» ռադիոկայանի եթերում այս հայտարարությունն է արել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
Ավելի վաղ Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն հայտարարել էր, որ Բուդապեշտը Եվրահանձնաժողովից էներգետիկ անվտանգության վերաբերյալ երաշխիքներ է ստացել, առանց որոնց հրաժարվում էր երկարաձգել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները: Նա նշել էր, որ ԵՀ-ն պարտավորվել է պաշտպանել գազամուղներն ու նավթամուղերը, որոնցով ՌԴ-ից հումքը գնում է Եվրամիության անդամ երկրներ, ինչպես նաև Ուկրաինայից պահանջել է ԵՄ նավթի մատակարարումների պահպանման երաշխիքներ:
«Պատժամիջոցների մասին որոշում է ընդունվում վեց ամիսը մեկ։ Եվ եթե ԵՀ-ն չկատարի երաշխիքները, ապա մենք ոչ միայն կխոսենք պատժամիջոցների չեղարկման մասին, այլև կվերացնենք դրանք։ Ու եթե Եվրահանձնաժողովը չիրականացնի այն, ինչի մասին պայմանավորվել ենք, ուրեմն վե՛րջ պատժամիջոցներին», - ասել է Օրբանը։
Հունգարիայի վարչապետն ընդգծել է, որ պայմանավորվածությունների գլխավոր կետը Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման շուրջ բանակցություններն են:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։