Ադրբեջանի բնակելի շենքերից մեկում նռնակ է պայթել. մահացածներ և տուժածներ կան

Ադրբեջանի ոստիկանություն. Արխիվային լուսանկար
ԶԼՄ–ները հայտնում են, որ մահացածներն ու տուժածները նույն ընտանիքի անդամներ են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Ադրբեջանի Աղջաբեդիի շրջանի բնակելի շենքերից մեկում նռնակ է պայթել։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Աղջաբեդիի շրջանի Հինդարխ ավանում։
Պայթյունի հետևանքով հինգ մարդ է մահացել, երեքը վնասվածքներ են ստացել։
Բոլորը նույն ընտանիքի անդամներ են:
Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել։