Անցած երեկո (Երևանի ժամանակով հունվարի 30-ի առավոտյան) ամերիկյան ուղևորատար ինքնաթիռը և ԱՄՆ Ցամաքային զորքերի ուղղաթիռը բախվել են Ռոնալդ Ռեյգանի անվան օդանավակայանի երկնքում՝ Վաշինգտոնից 10-15 րոպե հեռավորության վրա:
Ինքնաթիռում, որն իրականացնում էր «American Airlines» ավիաընկերության չվերթը Կանզաս նահանգից, եղել է 60 ուղևոր և անձնակազմի 4 անդամ: Ինքնաթիռը երկու մասի է բաժանվել և ընկել Պոտոմակ գետը։ Ոչ ոք չի փրկվել։
Վաշինգտոնի երկնքում կործանված ինքնաթիռում, ԶԼՄ-ների տեղեկություններով, 8 գեղասահորդներ են եղել` Սպենսեր Լեյնը, Ջիննա Հանը, Ֆրանկո Ապարիսիոն, Էվերլին և Ալիդիա Լիվինգստոնները, Շոն Քեյը, Անժելա Յանգը և Էդվարդ Չժոուն: