Սգում ենք. ՀԱՄԱՍ շարժումը հաստատել է ռազմական թևի հրամանատարի մահը

ՀԱՄԱՍ–ի մարտիկ
Իսրայելի պաշտպանության բանակը անցյալ ամառ հայտարարել էր, որ հուլիսի 13-ին Խան Յունիսում տեղի ունեցած հարվածի ժամանակ վերացրել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի առաջնորդ Մուհամմեդ ալ Դեյֆին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն ընդունել է «Ալ Քասամ» բրիգադների (շարժման ռազմական թևի) հրամանատար Մուհամմեդ ալ Դեյֆի և նրա տեղակալ Մարվան Իսայի մահը։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է բրիգադների ներկայացուցիչ Աբու Ուբեյդան։
«Մենք սգում ենք «Ալ Քասամ» բրիգադների հրամանատար Մուհամմեդ ալ Դեյֆի և նրա տեղակալ Մարվան Իսայի մահը»,- ասել է Աբու Ուբեյդան տեսաուղերձում։
2024 թվականի օգոստոսին Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարեց, որ վերացրել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի առաջնորդ Մուհամմեդ ալ Դեյֆին այդ տարվա հուլիսի 13-ին Խան Յունիսում տեղի ունեցած հարձակման ժամանակ։
Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը հաստատել է Գազայի վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը
Հիշեցնենք` Իսրայելը և ՀԱՄԱՍ շարժումը Կատարի, Եգիպտոսի և ԱՄՆ-ի միջնորդությամբ 42 օրով հրադադար հաստատելու պայմանավորվածություն են ձեռք բերել և հայտարարել, որ ձգտում են ռազմական գործողությունների վերջնական ավարտի։ Գազայի հատվածում հրադադարի ռեժիմ է գործում հունվարի 19-ից։
15 ամսվա ընթացքում պատերազմական գործողությունները խլել են ավելի քան 46 հազար պաղեստինցիների և մոտ 1500 իսրայելցիների կյանք, տարածվել դեպի Լիբանան և Եմեն, Իսրայելի և Իրանի միջև հրթիռային հարվածների փոխանակում հրահրել:
Սա հակամարտության ընթացքում արդեն երկրորդ հրադադարն է. առաջինը կնքվեց 2023 թվականի նոյեմբերին և տևեց ընդամենը 6 օր։
Իսրայելի բանակը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի երեք բարձրաստիճան ներկայացուցչի է չեզոքացրել