Վերջերս Սանկտ Պետերբուրգ կատարած այցը Լենինգրադի շրջափակումը վերապրած և Երևանում բնակվող Գալինա Պետուխովայի համար ճակատագրական եղավ. նա գտավ մոր ազգանունը։ Այս մասին հայտնում է «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչությունը Հայաստանում։
Կինը երկար տարիներ մաս առ մաս տեղեկություններ է հավաքել իր ընտանիքի մասին և պատահաբար իմացել է մոր ազգանունը՝ Սերգեևա։
Հիմա, իմանալով մոր ազգանունը, Պետուխովան պատրաստվում է շարունակել հարազատների որոնումները։ Նրա մայրը բնիկ պետերբուրգցի է եղել։ Հնարավոր է, որ Գալինա Պավլովնան շուտով գտնի մարդկանց, որոնք կկարողանան նրան ավելի շատ բան պատմել իր ընտանիքի մասին։
Նշենք, որ «Ռոսսոտրուդնիչեստվոյի» աջակցությամբ և Սանկտ Պետերբուրգի կառավարության հրավերով Գալինա Պետուխովան մասնակցել է Լենինգրադի ամբողջական ազատագրմանը նվիրված հանդիսավոր միջոցառումներին: