ՀՀ ԱԳՆ–ն ցավակցել է ԱՄՆ–ին ինքնաթիռի ողբերգական վթարի կապակցությամբ

Այսօր առավոտյան բախվել են ամերիկյան ուղևորատար ինքնաթիռը և ԱՄՆ Ցամաքային զորքերի ուղղաթիռը։ Ոչ ոք չի փրկվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի - Sputnik. ՀՀ ԱԳՆ–ն ցավակցել է ԱՄՆ–ին Վաշինգտոնի մերձակայքում տեղի ունեցած ցավալի ավիավթարի կապակցությամբ։
«Խորապես վշտացած ենք ինքնաթիռի ողբերգական վթարի կապակցությամբ, որը բազմաթիվ կյանքեր խլեց։ Մեր խորին ցավակցություններն ու սփոփանքի խոսքերը՝ զոհվածների ընտանիքներին և մերձավորներին»,– նշվում է X-ի էջում ՀՀ ԱԳՆ–ի հրապարակման մեջ։
Հիշեցնենք, որ Երևանի ժամանակով հունվարի 30-ի առավոտյան ամերիկյան ուղևորատար ինքնաթիռը և ԱՄՆ Ցամաքային զորքերի ուղղաթիռը բախվել են Ռոնալդ Ռեյգանի անվան օդանավակայանի երկնքում՝ Վաշինգտոնից 10-15 րոպե հեռավորության վրա:
Ինքնաթիռում, որն իրականացնում էր «American Airlines» ավիաընկերության չվերթը Կանզաս նահանգից, եղել է 60 ուղևոր և անձնակազմի 4 անդամ: Ինքնաթիռը երկու մասի է բաժանվել և ընկել Պոտոմակ գետը։ Ոչ ոք չի փրկվել։
Հայտնի են դարձել Վաշինգտոնի երկնքում կործանված չվերթի գեղասահորդ ուղևորների անունները