Ֆուտբոլի դաշտում ծեծկռտուք է տեղի ունեցել Տոլյատիի «Ակրոն» ֆուտբոլային ակումբի հարձակվող Արտյոմ Ձյուբայի և Երևանի «Ուրարտուի» խաղացող Էրիկ Սիմոնյանի մասնակցությամբ: Միջադեպը գրանցվել է այսօր «Ակրոն»-«Ուրարտու» ընկերական հանդիպման ժամանակ:
Խաղային դրվագից և վիրավորանքներից հետո Ձյուբան վազել է Սիմոնյանի մոտ և հրել նրան։ Նա ընկել է խոտածածկույթի վրա:
Նրանց այլ ֆուտբոլիստներ և մարզչական շտաբի ներկայացուցիչներ են մոտեցել, դա թույլ է տվել կանխել կռիվը։
Մի քանի րոպե անց Ձյուբային փոխարինել են այլ խաղացողով։
Նշենք, որ հանդիպումն ավարտվել է «Ակրոնի» հաղթանակով (2:0):