Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի Արին Բերդի փողոցում գտնվող կահույքի արտադրամասի պահեստում

Երևանի Արին Բերդի փողոցում գտնվող կահույքի արտադրամասի պահեստային հատվածի հրդեհը
Կադրերում երևում է, որ թանձր ծուխ է դուրս գալիս շինության երրորդ հարկի պատուհաններից, հրշեջները փորձում են մարել կրակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Հրդեհ է բռնկվել Երևանի Արին Բերդի փողոցում գտնվող կահույքի արտադրամասի պահեստային հատվածում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Пожарные расчеты на месте возгорания на улице Арин Берд (28 января 2025). Еревaн
Երևանի Արին Բերդի փողոցում գտնվող կահույքի արտադրամասի պահեստային հատվածի հրդեհը
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հրդեհի մասին ահազանգը ստացել է 15։40-ի սահմաններում։
Դեպքի վայր է մեկնել վեց մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան։
Пожарные расчеты на месте возгорания на улице Арин Берд (28 января 2025). Еревaн
Երևանի Արին Բերդի փողոցում գտնվող կահույքի արտադրամասի պահեստային հատվածի հրդեհը
Shamshyan.com-ը նաև հրդեհի վայրում նկարահանած տեսանյութ է հրապարակել։
Կադրերում երևում է, որ թանձր ծուխ է դուրս գալիս շինության երրորդ հարկի պատուհաններից։ Հրշեջները սանդուղքներով մոտեցել են պատուհաններին՝ մարելու կրակը։