Ցուցարարներն անվադողեր են այրում Կինշասայում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանատան առջև

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելքում ապստամբների կողմից խոշոր քաղաքի գրավման ֆոնին բողոքի ակցիաներ են ընթանում երկրի մայրաքաղաքում. ցուցարարները միջազգային միջամտություն են պահանջում:
Sputnik
Ցուցարարները բողոքի ակցիա են անցկացնում Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաքում ամերիկյան և ֆրանսիական դեսպանատների առջև:
Ակցիայի մասնակիցները պահանջում են երկրի արևելքում իրավիճակի կարգավորմանը միջազգային հանրության ավելի մեծ միջամտություն։
Ավելի վաղ ցուցարարները ներխուժել և ավերել են Կինշասայում Ռուանդայի դեսպանատունը։
Նախօրեին հայտնի է դարձել, որ M23 խմբավորման զինյալները գրավել են Ռուանդայի հետ սահմանին գտնվող Գոմա խոշոր քաղաքը։ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության իշխանությունները և ՄԱԿ-ի փորձագետները Ռուանդայի ղեկավարությանը մեղադրում են ապստամբներին աջակցելու մեջ: