Չեմ համարում, որ ՀՀ–ն լեգիտիմ ղեկավար ունի. Րաֆֆի Հովհաննիսյան

Րաֆֆ Հովհաննիսյան
ՀՀ նախկին արտգործնախարարը ընդգծեց, որ պետք է արժանի լինենք այն տղաներին, որոնք իրենց կյանքը տվեցին Արարատի և Արագածի, իրականի և պատմականի պաշտպանության համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Արցախի կորստի, հայ ռազմագերիների և զոհված տղաների համար կա մեկ հանցավոր, գլխավոր պատասխանատու իր բոլոր ածանցյալներով։ Այսօր Եռաբլուրում այս հայտարարությունն արեց ՀՀ առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը։
«Բոլորս ենք պատասխանատու և մեղավոր, բայց հիմնական մեղավորը, հանցավորն այդ մարդն է, ում անունը ես չեմ տալիս»,– նշեց նա։
Քաղաքական գործիչն ընդգծեց, որ պետք է արժանի լինենք այն տղաներին, որոնք իրենց կյանքը տվեցին Արարատի և Արագածի, իրականի և պատմականի պաշտպանության համար։ Ըստ Հովհաննիսյանի` դրանք մեկ ու միասնական հասկացություններ են, և նրանք, ովքեր այլ բան են ասում, միայն իրենց կարծիքն է։
Անդրադառնալով Արարատ–Արագած հակադրությանը, Հայոց ցեղասպանության թեմային` Հովհաննիսյանն ասաց, որ այլևս չի համարում, որ ՀՀ–ն լիարժեք և լեգիտիմ ղեկավար ունի։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս Ցյուրիխում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ կոչ է արել ևս մեկ անգամ հասկանալ` ինչ է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության ժամանակ, ինչու է դա տեղի ունեցել, և ինչպես է այդ ամենն ընկալվել, ինչու Հայոց ցեղասպանության հարցը 1939 թվականին չի եղել օրակարգում, իսկ 1950 թվականին հայտնվել է։
Իսկ հունվարի 25-ին Հանրային հեռուստաընկերության եթերում նա հայտարարեց, որ Արարատի և Արագածի դիսկուրսը շատ կարևոր է առաջին հերթին բանակի բարեփոխումների համար, քանի որ Արարատի ու պատմական Հայաստանի խոսույթի ներքո Հայաստանին ոչ ոք զենք չի վաճառի։
Սա դավաճանություն է. Օսկանյանն ապշել է Փաշինյանի հայտարարությունից