Մի քիչ կցրտի. եղանակի տեսություն

Երևան. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին հյուսիսարևմտյան է, 2-5մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 25-26-ի գիշերային ժամերին կնվազի 3-5 աստիճանով։
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում հունվարի 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում հունվարի 25–ի ցերեկը կլինի 5-7 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի 0...-2 աստիճան։