Խաբարովսկի երկրամասում Ան-24 ինքնաթիռը չի կարողացել օդ բարձրանալ և դուրս է եկել թռիչքուղուց։ Տեղեկությունը հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Նշվում է, որ «Խաբարովսկի ավիաուղիներ» ընկերության օդանավը 30 մետր անցնելուց հետո արգելակել է թփերի մեջ։ Նախնական վարկածով՝ խափանվել է շարժիչը։
Ինքնաթիռը Նելկանից պետք է մեկներ վարչական կենտրոն` Խաբարովսկ քաղաք։
Օդանավում եղել է 20 ուղևոր և անձնակազմի երեք անդամ։ Ոչ ոք չի տուժել։