Ստամբուլում միկրոավտոբուսն ընկել է ձորը. տուժածներ կան

Դեպքի վայր են մեկնել արտակարգ ծառայությունների բրիգադները։
Sputnik
Ստամբուլում բանվորներին տեղափոխող միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը։ Տեղեկությունը հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Դեպքը տեղի է ունեցել Թուզլա շրջանում։
Տուժել է 16 մարդ։ Նրանցից 3-ի վիճակը ծանր է։ Դեպքի վայր են մեկնել արտակարգ ծառայությունների բրիգադները։
Թուրքիայում բախվել են ավտոբուսն ու բեռնատարը. տասնյակ մարդիկ են վիրավորվել, կան զոհեր