Սիրիան Թուրքիայի հետ պայմանավորվել է վերանայել մաքսատուրքերը. հայտարարություն

Պայմանավորվածություն է ձեռք բերվել վերսկսել բանակցությունները Թուրքիայի և Սիրիայի միջև 2011 թվականից դադարեցված ազատ առևտրի համաձայնագրի ակտիվացման շուրջ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի - Sputnik. Թուրքիան Սիրիայի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել այդ երկիր մի շարք ապրանքների արտահանման մաքսատուրքերի վերանայման և ազատ առևտրի համաձայնագրի գործողության հնարավոր վերսկսման վերաբերյալ:
Հունվարի 11-ից Սիրիայի նոր իշխանությունները ներմուծման համար միասնական մաքսատուրքեր են սահմանել, ինչի հետևանքով Թուրքիայի և Սիրիայի սահմանին բեռնատարների հերթեր են գոյացել:
«Բանակցությունների արդյունքում որոշվել է, որ հունվարի 11-ին ընդունված միասնական մաքսատուրքերի մասին որոշումից հետո սիրիական կողմը կվերանայի մի շարք ապրանքների ներմուծման մաքսատուրքերը», - ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է նաև, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել վերսկսել բանակցությունները Թուրքիայի և Սիրիայի միջև 2011 թվականից դադարեցված ազատ առևտրի մասին համաձայնագրի ակտիվացման շուրջ՝ առավել մասշտաբային տնտեսական համագործակցության հասնելու համար:
Հիշեցնենք` 2024թ–ի դեկտեմբերի 8-ին ընդդիմության ներկայացուցիչները եթերում հայտարարեցին, որ Սիրիան անցել է իրենց վերահսկողության տակ։ Երկրի վարչապետ Մուհամմեդ Ղազի ալ-Ջալալին հայտնեց, որ մի քանի նախարարների հետ մնում է Սիրիայում և արդեն կապ է հաստատել զինված ընդդիմության առաջնորդների հետ:
Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտարարեցին, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հակամարտության մի շարք մասնակիցների հետ բանակցելուց հետո որոշել է հրաժարվել պաշտոնից և լքել երկիրը՝ հրահանգելով իշխանությունը խաղաղ փոխանցելու գործընթաց սկսել, ընդ որում՝ Ռուսաստանը բանակցություններին չի մասնակցել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ասադն ընտանիքի հետ մեկնել է Մոսկվա. ՌԴ-ն ապաստան է տրամադրել նրանց: