ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին հյուսիսարևմտյան է, 2-5մ/վրկ արագությամբ։ Տեղեկացվում է, որ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում ևս հունվարի 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում հունվարի 24-ի ցերեկը կլինի 5-8 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի –1...+1 աստիճան։
Մայրաքաղաքում հունվարի 24-ի ցերեկը կլինի 5-8 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի –1...+1 աստիճան։