Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի Զապադնոյե բնակավայրը

Զինծառայողներ
Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը ռազմական հատուկ գործողության ընթացքի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի Զապադնոյե բնակավայրը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
««Արևմուտք» զորախմբավորման ստորաբաժանումներնազատագրել են Խարկովի մարզի Զապադնոյե բնակավայրը», – ասվում է Ռուսաստանի ռազմական գերատեսչության ամփոփագրում:
Բացի այդ, նրանք խոցել են Ուկրաինայի զինված ուժերի չորս բրիգադների կենդանի ուժն ու տեխնիկան Խարկովի մարզի Կամենկա, Զելյոննի Գայ, Դվուրեչնայա, Գլուշկովկա և Լոզովայա, ինչպես նաև ԴԺՀ-ի Յամպոլ, Սևերսկ և Կոլոդեզի բնակավայրերում:
«Հակառակորդի կորուստները կազմել են ավելի քան 460 զինծառայող, մեկ տանկ, յոթ մարտական զրահապատ մեքենա, այդ թվում՝ ԱՄՆ արտադրության երկու M113 զրահամեքենա։ Ոչնչացվել է 14 պիկապ, դաշտային հրետանու վեց հրազեն և զինամթերքի երկու դաշտային պահեստ»,-նշել են ՌԴ ՊՆ-ում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։