ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Արագածոտնի մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, կան զոհեր և վիրավորներ։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Կայքի տեղեկացմամբ` 22։20-ի սահմաններում Ուշիի ոլորաններում «Howo» բեռնատարը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել «Մերսեդեսին» ու կողաշրջվել։
Վթարի հետևանքով երկու մարդ մահացել է, ևս երկուսը հոսպիտալացվել են։
Նշվում է, որ վիրավորներին բեռնատարից դուրս են բերել հատուկ տեխնիկայի օգնությամբ։
Ավտովթարի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը։
Վիրավորների վիճակի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։