Տաղանդավոր դերասան և դրական մարդ. Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Դմիտրի Խառատյանին

Դմիտրի Խառատյան
ՌԴ նախագահը մաղթանքներ է հղել հայտնի դերասանին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դերասան Դմիտրի Խառատյանին շնորհավորել է ծննդյան 65-ամյակի առթիվ՝ մաղթելով անսպառ եռանդ ու ոգեշնչում։ Շնորհավորական հեռագիրը հրապարակվել է Կրեմլի կայքում։
«Ձեզ ճանաչում են որպես տաղանդավոր, բազմակողմանի դերասան, գործունյա, եռանդուն և շատ դրական անձնավորություն՝ օժտված ստեղծագործական մեծ հնարավորություններով»,- ասված է շնորհավորանքում։
Պուտինը նշել է, որ Խառատյանը կայացել է կինոյում և թատրոնի բեմում, նրան ճանաչում են որպես էստրադային երգիչ, հայտնի հեռուստահաղորդավար և հասարակական գործիչ։
ՌԴ նախագահը դերասանին մաղթել է քաջառողջություն, հաջողություն, անսպառ եռանդ ու ոգեշնչում։