ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Ուկրաինայի ԶՈւ–ն կասետային զինամթերքով հրթիռային հարված է հասցրել Խերսոնի մարզի Սկադովսկի շրջանի Բեխտերի գյուղի դպրոցին, ինչի հետևանքով 2 խաղաղ բնակիչ է մահացել, 13–ը` տուժել, որոնց թվում 3 երեխա կա։ Տեղեկությունը հայտնում է մարզպետ Վլադիմիր Սալդոն։
«Ճշտված տվյալներով` ուկրաինական բանակը Բեխտերի գյուղի դպրոցին հարված է հասցրել ամերիկյան «HIMARS» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի միջոցով, «DPICM» ռազմամթերքով», - գրում է ՌԻԱ Նովոստին։
Նշվում է, որ երկու գրոհ արձանագրվել է առավոտյան` երեխաների դպրոց գնալու ժամին։
Ավելի վաղ Բեխտերի դպրոցի վրա հարձակման մասին հայտնել էր Խերսոնի մարզի սենատոր Իգոր Կաստյուկևիչը։ Նրա տվյալներով՝ հարձակման հետևանքով երեք երեխա է տուժել և երեք մեծահասակ, այդ թվում՝ դպրոցի տնօրենը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։