Ողբերգական դեպք Իսպանիայում. ճոպանուղու ճոպանը կտրվել է, 20 մարդ է մահացել

Աստուն լեռնադահուկային հանգստավայր
Դեպքը տեղի է ունեցել առավոտյան, կայանն էլ ծանրաբեռնված է եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Իսպանիայի Աստուն լեռնադահուկային հանգստավայրում գործող ճոպանուղում ճոպանը կտրվել է, ինչի հետևանքով 20 մարդ է մահացել, ևս 20-ն էլ` տուժել։ Տեղեկությունը հայտնում է expansion կայքը։
Տուժածներից 9-ը ծայրահեղ ծանր վիճակում են, 8-ը` ծանր։
Ենթադրություններ կան, որ ճախարակներից մեկն ընկել է, ինչից հետո կտրվել է ճոպանը։
Դեպքի վայր են մեկնել մի քանի փրկարարական ուղղաթիռներ և շտապօգնության մեքենաներ։
Պատահարը գրանցվել է առավոտյան, կայանն էլ հանգստյան օրվա հետ կապված ծանրաբեռնված է եղել։
Աստուն լեռնադահուկային հանգստավայրը բացվել է 1976 թվականին, գտնվում է Արագոնի հովտում, շրջապատված է Պիրենեյան լեռներով։