Կրակոցներ Թեհրանում. 2 դատավոր է սպանվել, մեկը` վիրավորվել

Տեղեկություններ կան, որ սպանությունների մեջ կասկածվողն ինքնասպան է եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում` գերագույն դատարանի շենքի մոտ, կրակոցներ են հնչել։ Տեղեկությունը հայտնում է իրանական IRNA գործակալությունը։
Նշվում է, որ 2 դատավոր է սպանվել, 1–ը` վիրավորվել։
Ըստ լրատվամիջոցի` մահացած դատավորները զբաղվել են ահաբեկչությանը և լրտեսությանը վերաբերող գործերով։
Գործակալության տեղեկություններով` ահաբեկչության մեջ կասկածվող անձն ինքնասպան է եղել։