Մահացել է հայտնի ռեժիսոր Դեյվիդ Լինչը

Լինչը 4 անգամ առաջադրվել է «Օսկարի» և երկու անգամ արժանացել «Ոսկե արմավենու»:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի - Sputnik. 78 տարեկանում մահացել է ռեժիսոր և սցենարիստ Դևիդ Լինչը։ Այս մասին հայտնում է Variety պորտալը։
«Հիմա, երբ նա գնացել է, մի մեծ բաց կա աշխարհում: Բայց ինչպես ինքն էր ասում` նայեք բլիթին, ոչ թե փոսին», - ասվում է սոցիալական ցանցում նրա ընտանիքի գրառման մեջ:
Ռեժիսոր Դեյվիդ Լինչը, 2002թ․
Անցյալ օգոստոսին Լինչն ասել էր, որ իր մոտ ախտորոշվել է էմֆիզեմա՝ տարիներ շարունակ ծխելու պատճառով:
«Հիմա ուզեմ, թե չուզեմ տան մեջ եմ, իմ այսօրվա վիճակում նույնիսկ մրսելը շատ վատ կլինի»,- նշել էր նա։
Դեյվիդ Լինչը մեր ժամանակների լավագույն ռեժիսորներից մեկն էր: Նա 4 անգամ առաջադրվել է «Օսկարի» և երկու անգամ արժանացել «Ոսկե արմավենու»: Լինչի առավել հայտնի գործերից են «The Elephant Man», «Blue Velvet», «Mulholland Dr.» ֆիլմերը և «Twin Peaks» սերիալը:
Ռեժիսոր Դեյվիդ Լինչը, 2017թ․