ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. ՀՀ Շիրակի, Արագածոտնի, Կոտայքի մարզերում,Վայոց Ձորի նախալեռնային գոտում և Արարատյան դաշտում 8 օր շարունակ լճացած սառը օդի շերտը քայքայվել է։ Տեղեկությունը հայտնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ը։
«Սառը օդի քայքայման արդյունքում նշված գոտիներում օդի ջերմաստիճանը բարձրացել է 5-7 աստիճանով և դիտվել է ամպամածության էական նոսրացում»,–նշված է հաղորդագրության մեջ:
Ըստ կանխատեսումների` առաջիկա օրերին սառը օդի լճացում չի կանխատեսվում: