Գազայի, Ուկրաինայի, Թրամփի և այլնի մասին. Բայդենը վերջին ելույթն է ունեցել

Բայդենն իր ելույթում ոչ մի անգամ չի հիշատակել Ռուսաստանը կամ ռուս-ամերիկյան հարաբերությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկրի քաղաքացիներին ուղղված հրաժեշտի ելույթով է հանդես եկել, որում թվարկել է իր ձեռքբերումները ԱՄՆ նախագահի պաշտոնում։
Դրանց թվում նա նշել է, որ իր վարչակազմը մշակել և համաձայնեցրել է ծրագիրը Գազայի հատվածի վերաբերյալ: Իր ելույթում նա նաև պնդել է, որ ուժեղացրել է ՆԱՏՕ-ն և կարողացել է «Ուկրաինան ազատ պահել»։
Բայդենի խոսքով՝ ԱՄՆ-ին հաջողվել է մրցակցային պայքարում առաջ անցնել Չինաստանից։ Նա ընդգծել է, որ արհեստական բանականության ոլորտում առաջատարը պետք է լինի ոչ թե Չինաստանը, այլ Միացյալ Նահանգները։
Բացի այդ, Բայդենը հայտարարել է, որ ապահովել է իշխանության խաղաղ փոխանցումը Դոնալդ Թրամփին և հաջողություն է մաղթել նրան։
Իր ելույթի ժամանակ Սպիտակ տան հեռացող ղեկավարը ոչ մի անգամ չի հիշատակել ռուս-ամերիկյան հարաբերությունները, Ռուսաստանը կամ երկրի ղեկավարությանը։
Ամերիկացի առաջնորդի ելույթը տևել է մոտ 15 րոպե։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի են ունեցել 2024 թ. նոյեմբերի 5-ին։ Դեմոկրատական ​​կուսակցությունը ներկայացնում էր փոխնախագահ Քամալա Հարիսը, իսկ Հանրապետական ​​կուսակցությունը՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։
Թրամփը կլինի առաջին նախագահը ավելի քան 120 տարվա ընթացքում, որը չի կարող վերընտրվել երկրորդ ժամկետի համար, սակայն կրկին առաջադրվել ընտրություններում և հաղթել է: XIX դարում դա հաջողվել է 22-րդ և 24-րդ նախագահ Գրովեր Քլիվլենդին: