ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Ֆրանսիան պետքէ մաս կազմի Ուկրաինայում խաղաղության մասին ցանկացած բանակցությունների։ Այս հայտարարությունն արել է Ֆրանսիայի արտգործնախարար ղեկավար Ժան Նոել Բարոն` պատասխանելով լրագրողների հարցերին։
Նախարարից հետաքրքրվել են, թե արդյոք Փարիզը պատրաստ է բանակցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ` հիշեցնելով, որ հնարավոր բանակցությունների մասին հայտարարել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը:
«Մենք միշտ ասելենք, որ եթե ուկրաինացիները դա ցանկանան, ինչ-որ պահի Ռուսաստանը կարող է ներգրավվել բանակցություններում, մենք դրա հետ կապված տաբուներ չունենք։ Կարևորն այն է, որ Ֆրանսիան մաս կազմի եվրոպական անվտանգությանը վերաբերող ցանկացած բանակցությունների։ Այն, ինչ այսօր տեղի է ունենում Ուկրաինայում, վերաբերում է այդ երկրի տարածքային ամբողջականությանը, բայց շոշափվում են նաև Եվրոպայի անվտանգության շահերը», - նշել է նախարարը։
Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ կցանկանար Պուտինին հանդիպել իր նախագահության առաջին վեց ամիսների ընթացքում։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Պուտինը պատրաստ է հանդիպել ԱՄՆ նոր գործընկերոջ հետ առանց որևէ պայմանի, թեև, ըստ նրա, դեռ որևէ կոնկրետություն չկա։