Ավելի քան 70 մարդ է զոհվել Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի հայտարարությունից հետո

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելը և ՀԱՄԱՍ շարժումը Կատարի, Եգիպտոսի և ԱՄՆ-ի միջնորդությամբ պայմանավորվել են 42 օրով հրադադար հաստատել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի - Sputnik. Ավելի քան 70 մարդ Է զոհվել Գազայի հատվածում իսրայելական գնդակոծությունների պատճառով ՝ հրադադարի համաձայնագրի մասին հայտարարությունից հետո, հայտնում է պաղեստինյան Al Aqsa հեռուստաալիքը՝ վկայակոչելով Գազայի քաղաքացիական պաշտպանությանը:
«Համաձայնագրի մասին հայտարարությունից ի վեր սիոնիստական օկուպացիայի ուժերը սպանել են 71 մարդու, այդ թվում ՝ 61-ը քաղաքում», - հայտարարել Է Գազայի քաղաքացիական պաշտպանության ներկայացուցիչ Մահմուդ Բասալը:
Նախօրեին հաղորդվել էր, որ Իսրայելը և ՀԱՄԱՍ շարժումը Կատարի, Եգիպտոսի և ԱՄՆ-ի միջնորդությամբ պայմանավորվել են հունվարի 19-ից ուժի մեջ մտնող 42-օրյա հրադադարի մասին և հայտարարել ռազմական գործողությունների վերջնական դադարեցման ձգտման մասին։
Ռազմական հակամարտությունը 15 ամսվա ընթացքում խլել է 46 հազար պաղեստինցիների և մոտ մեկուկես հազար իսրայելցիների կյանք, տարածվել է Լիբանան և Եմեն, Իսրայելի և Իրանի միջև հրթիռային հարվածների փոխանակման պատճառ է դարձել:
Սա հակամարտության ընթացքում արդեն երկրորդ հրադադարն է. առաջինը կնքվելէ 2023 թվականի նոյեմբերին և տևել է ընդամենը վեց օր։